TEKALI MIC
Speech Competition
for raising issues
of mutual concern
on a totally new
cooperation platform
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ճառի նախնական տեքստը և հետադարձ կապի տվյալներ (Email և հեռախոսահամար):
ՃԱՌԻ ՏԵՔՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
* Թեմա. Լեռնային Ղարաբաղի (հայ-ադրբեջանական) կոֆլիկտի փոխակերպման և կարգավորման համար անհրաժեշտ քայլերը

* Լուսաբանման սկզբունքները. Այժմեականություն, նորարարական մոտեցում, հռետորականություն։

* Ձևաչափը. Պարտադիր է հասցեատիրոջ առկայությունը: Ելույթը պետք է սկսվի «Ես դիմում եմ ...» արտահայտությամբ։ Մասնակիցներից յուրաքանչյուրն իր ճառով պետք է դիմի համապատասխան ատյանին կամ անձին, որն իր կարծիքով որոշակի դերակատարություն և լծակներ ունի կոնֆլիկտի հանգուցալուծման գործում։

* Ճառի ծավալը՝ 365 բառ:

* Մրցույթի պաշտոնական լեզուն ռուսերենն է: Ճառի նախնական տեքստը կարող է ուղարկվել նաև հայերեն, ադրբեջաներեն կամ անգլերեն լեզուներով։ Մրցույթի մասնակիցներն անհրաժեշտ աջակցություն կստանան տեքստերի թարգմանության և ճառը ռուսերենով մատուցելու համար:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է: ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ 2014 Թ. ՄԱՅԻՍԻ 15-Ը:
Մրցույթի նախապատրաստական փուլում մասնակիցը հնարավորություն կունենա ստանալ մասնագիտական խորհրդատվություն՝ ճառում մեջբերած փաստերը, ներկայացված փաստարկներն ու տերմինները ճշգրտելու, հռետորական և լեզվական հմտությունները կատարելագործելու համար:

Մրցույթն ամփոփվելու է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի և վրաստանյան ժյուրիի սահմանած Հատուկ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼ
Ադրբեջանից՝ Azerbaijan@tekali.org
Հայաստանից՝ Armenia@tekali.org

Հայտն ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում ստացումը կհաստատվի համապատասխան նամակով: Նամակը չստանալու դեպքում խնդրում ենք զանգահարել.

+994 55 4677700, Ադրբեջան
+374 55 401459, Հայաստան

Այս հեռախոսահամարները գործում են նաև հարցերի և առաջարկների համար:
The contents of publications, including
geographical names, are the sole responsibility
of Caucasus Center of Peace-Making Initiatives
and can in no way be taken to reflect
the views of the European Union,
EPNK or EPNK member organisations.
This initiative is funded
by the European Union
Many thanks to Mamuka Gongadze,
Deputy Chairman of the State council
of heraldry at the parliament of Georgia,
for the logo design.
This web site has been created
by the volunteers in 2014. info@tekali.org